Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՀՀԿ Կանանց խորհրդի անդամները Արցախում

ՀՀԿ Կանանց խորհրդի անդամները Արցախում
07.04.2014 | 22:50

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 7-ին ընդունել է ՀՀԿ Կանանց խորհրդի անդամներին` ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Բակո Սահակյանը շնորհավորել է կանանց՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ` մաղթելով հաջողություն և ամենայն բարիք: Քննարկվել են Հայաստանի ու Արցախի խորհրդարանների միջև կապերի հետևողական խորացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Դիտվել է՝ 858

Մեկնաբանություններ